Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Ոտքերի ճաքերի դեմ ավանդական բաղադրատոմս. 168.am

Ոտքերի ճաքերի դեմ ավանդական բաղադրատոմս. 168.am

Ոտքերի հատվածում մաշկը հաճախ է չորանում և ճաքճքում։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս միջոցն օգնում է ազատվել չոր, կոշտացած մաշկից, ճաքերից ու կոշտուկներից։

Առաջին քայլ

Տարայի մեջ տաք ջուր լցրեք, ավելացրեք 2 ճաշի գդալ կերակրի սոդա, 2 ճաշի գդալ ծովի աղ։ Խառնեք, մինչև ամբողջությամբ լուծվի։ Ոտքերը ջրում թողեք 10-15 րոպե։ Ոտքերից մահացած մաշկը հեռացնելու համար օգտագործեք այդ նպատակով պատրաստված հիգիենայի պարագաներ, այնուհետև չորացրեք ոտքերը։

Երկրորդ քայլ

Պատրաստում ենք սկրաբ։ 2 ճաշի գդալ շաքարը խառնեք ձեր նախընտրած յուղի հետ, քսեք ոտքերին, նուրբ շարժումներով մերսեք ոտքերը մոտավորապես 5 րոպե։ Լվացեք տաք ջրով։

Երրորդ քայլ

Պատրաստում ենք բնական խոնավացնող քսուկ ոտքերի համար։ Տարայի մեջ տաք ջուր լցրեք, ավելացրեք 2 ճաշի գդալ յուղ (ցանկալի է՝ ձիթապտղի) և մի փոքր մեղրամոմ։


Քսուկն օգտագործեք ամեն օր՝ քնելուց առաջ։ Քսեք ոտքերին, բամբակյա գուլպա հագեք։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ